2.12.2013

Դաս 7 MS Word - Գրում ենք հայերեն


MS Word –ը գրասենյակի աշխատանքում օգտագործվող MS Office փաթեթի ծրագրերից է:
MS Word –ը գործարկելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
  • մկնիկի ցուցիչը դնել Start մենյուի սեղմակի վրա և բացել մենյուն (սեղմելով մկնիկի ձախ կոճակը)
  • ընտրել programs հրամանը
  • աջ կողմից բացված պատուհանում ընտրել MS Office գրառումը
  • աջ կողմից բացված պատուհանում ընտրել և կատարել MS Word ծրագիրը:

Այս քայլերը օգտագործվում են ցանկացած ծրագիր գործարկելու համար: Ապագայում կտեսնենք, որ ծրագիրը գործարկելու տարբերակները շատ են:
Եվ այսպես, մեր արջև բացած է MS Word-ի պատուհանը: Այստեղ մենք առնչվում ենք առաջին խնդրին` ինչպես ընտրել գրելու լեզուն և տառատեսակը: Եթե գրելու ենք հայերեն, ապա պետք է ապահովել հետևյալը`
  • ստեղնաշարը պետք է դարձնել հայերեն
  • պետք է ընտրել անհրաժեշտ տառատեսակը (անգլերեն - Font, ռուսերեն - Шрифт):

Հայաստանում այդ նպատակով օգտագործում է KDWin ծրագիրը, որի հետ մանրամասն կծանոթանանք: KDWin ծրագիրը  ներկայացված է լինում պատուհանի ներքեվի աջ անկյունում  դրոշակի տեսկով: Եթե դրոշակը չկա, ապա պետք է գործարկել  KDWin ծրագիրը:  Մենք արդեն նշեցինք, թե ինչպես են գործարկում  ցանկացած ծրագիր: Իսկ հիմա տեսնենք, թե ինչպես են ինտրում լեզուն և տառատեսակը: 

Այսօր կսովորենք, թե ինչպես են ընտրում լեզուն և տառատեսակը: Բաց ենք անում KDWin-ի պատուհանը: Այդ պատուհանի ներքևում կա մի դաշտ, որի աջ կողմում եռանկյունի է: Դա նշանակում է, որ այդ դաշտը պարունակում է ցուցակ, որին ծանոթանալու համար պետք է սեղմել եռանկյան վրա: Ցուցակին ամբողջությամբ ծանոթանալու համար օգտագործում ենք սողնակ:

Լեզուն ընտրելու համար պետք է ընտրել համապատասխան դրոշակ: Հայկական դրոշակները գտնվում են ցուցակի վերնամասում: Նրանք չորսն են, և չորսն էլ նախատեսված են հայերենով գրելու համար: Սակայն ամեն մեկը ունի իր օգտագործման պայմանները: Դրանց մասին ավելի ուշ:

Իսկ այսօր կծանոթանանք առաջին դրոշակին`  ARMENIAN PHONETIC UNICODE-ին: Ընտրելով ARMENIAN PHONETIC UNICODEդուք որոշում եք կայացնում հայերեն տառերըմուտքագրել անգլերեն տառերի միջոցովՍակայն դա բավական չէ հայրենովգրելու համարՄեզ պետք է նաև որոշել տառատեսակըԴա արվում է այսպես. բացել Format մենյուն, ընտրել և կատարել Font հրամանըԲացված պատուհանում Font դաշտում ընտրել GHEA Grapalat:

Պետք է ասել, որ թե դրոշակը, թե տառատեսակը ընտրելու եղանակները շատ են, և այն, ինչ մենք սովորեցինք, ամենահասարակը չէ: Բայց հավատացեք իմ փորձին` պետք է սկսել այս տարբերակից:

Փորձենք: Դրոշակը ARMENIAN PHONETIC  UNICODEտառատեսակը GHEA Grapalat, սեխմում ենք անգլեռեն A տառը ստանում ենք հայերեն Աp տառը ստանում ենքհայերեն պ, և ընդամենը 14 տառի տեղ պետք է անգիր անենք:     

2 комментария: