2.11.2013

Դսա 1 ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ: ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ


                                ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԻ ՀԵՏ



Համակարգիչը ստեղծված է տեղեկատվություն պահպանելու, մշակելու և պահանջվող տեսքով արտաբերելու համար:
Համակարգչի հիմնական սարքերն են `

  • համակարգչային բլոկ
  • մոնիտոր
  • ստեղնաշար (keyboard):


Ցանկության դեպքում այս նվազագույն կառուցվածքը կարելի է ընդարձակել լրացուցիչ սարքերով, որոնք համակարգչային բլոկին միացնում  են հատուկ բնիկների միջոցով (իհարկե համապատասխան գործարկվող ծրագրերի ուղեկցությամբ): 
Տեղեկատվությունը համակարգչում ներկայացվում է թվային տեսքով` 2-ական համակարգումՏեղեկատվության նվազագույն միավորն անվանում են Bit (բիթ), որը կարող է ընդունել 0 կամ 1 արժեք:
8Bit = 1Byte: Մեկ Byte–ով կարելի է ներկայացնել ցանկացած սիմվոլ` տառ, թվանշան կամ որևէ այլ նիշ:  B-Byte

1024 B =1 KB
K-Կիլո(103) 
1024 KB =1 MB 
M-Մեգա(106)

1024 MB =1 GB 
G-Գիգա(109)


         

Համակարգչային բլոկը ունի է երեք տիպի հիշողություն:
  • մշտական
  • օպերատիվ
  • երկարատև ( CD, ճկուն սկավառակ, կոշտ սկավառակ, ֆլեշ և այլն):
        Մշտական հիշողությունը նախատեսված է համակարգչին միացված ներքին և արտաքին սարքերի, ինչպես նաև օպերատիվ հիշողության աշխատունակության ստուգման համար և ապահովում է օպերացիոն համակարգի ճանաչումն ու նրա բեռնավորումը օպերատիվ հիշողության մեջ:
 Երկարատև հիշողության սարքերը նախատեսված են տեղեկատվության երկարաժամկետ պահպանման համար. տվյալներն այնտեղ պահպանվում են մինչև օգտագործողի կողմից դրանց փոփոխելը կամ ջնջելը:
  Օպերատիվ հիշողությունն այնպիսի հիշողություն է, որն զբաղեցվում է ժամանակի տվյալ պահին գործարկվող ծրագրերի և տվյալների կողմից: Ծրագրից դուրս գալուց կամ մեքենայի վերագործարկումից հետո վերոհիշյալ տվյալներն այնտեղ չեն պահպանվում` ի տարբերություն երկարատև հիշող սարքերի:


Комментариев нет:

Отправить комментарий