2.12.2013

Դաս 6 Microsoft Word - ԽՄԲԱԳՐՄԱՆ ՓՈՒԼ


Ինչպե ՞ս փոխել խմբագրման ռեժիմը (տեղադրման կամ փոխարինման)
Սեղմել ստեղնաշարի Insert կոճակը:

Ինչպե ՞ս բառի մեջ ավելացնել բաց թողնված տառը (տեղադրման ռեժիմում)

Կուրսորը տեղադրել բաց թողնված տառի տեղում,
Սեղմել համապատասխան տառը:


 Ինչպե ՞ս ջնջել տառը

Կուրսորը տեղադրել տառից աջ և սեղմել Backspace ստեղնը
կամ`
Կուրսորը տեղադրել տառից ձախ և սեղմել Delete ստեղնը :

Ինչպե ՞ս նշել տեքստի հատվածը

Մկնիկի ձախ կոճակը սեղմած պահելով տեքստի հատվածի սկզբում` մկնիկը սահեցնել այնպես որ ընդգրկվի տեքստի անհրաժեշտ մասը, որից հետո բաց թողնել մկնիկի կոճակը:

Ինչպե ՞ս ջնջել տեքստի հատվածը

 Նշել  տեքստի հատվածը,
 Սեղմել  Delete կամ Backspace ստեղնը:

Ինչպե ՞ս ջնջել ներմուծված նկարը

Մկնիկի ձախ կոճակով սեղմել նկարին,
Սեղմել Delete ստեղնը:

Ինչպե ՞ս տեղափոխել տեքստի հատվածը

Նշել տեքստի հատվածը,
Կատարել Home մենյուի Cut հրամանը,
Կուրսորը դնել այնտեղ, որտեղ  ուզում ենք  տեղադրել տեքստի հատվածը,
Կատարել  Home մենյուի Paste հրամանը:

Ինչպե ՞ս պատճենահանել տեքստի հատվածը

 Նշել տեքստի հատվածը,
 Կատարել Home մենյուի Copy հրամանը,
 Կուրսորը դնել այնտեղ, որտեղ ուզում ենք տեղադրել տեքստի հատվածի կրկնօրինակը,
Կատարել Home մենյուի Paste հրամանը:

Ինչպե ՞ս բաժանել տողը երկու տողի

Կուրսորը տեղադրել բաժանման մասում,
Սեղմել Enter ստեղնը:

Ինչպե ՞ս միացնել երկու տող

1. Կուրսորը տեղադրել առաջին տողի վերջում և սեղմել Delete ստեղնը, կամ
2. Կուրսորը տեղադրել երկրորդ տողի սկզբում և սեղմել Backspace ստեղնը:

Ինչպե ՞ս ավելացնել նոր տող տողի վերևում

Կուրսորը տեղադրել տողի սկզբում,
Սեղմել Enter ստեղնը:

Ինչպե ՞ս ավելացնել դատարկ տող երկու տողերի միջև

Կուրսորը տեղադրել առաջին տողի վերջում  կամ  երկրորդ տողի սկզբում,
Սեղմել Enter ստեղնը:

Комментариев нет:

Отправить комментарий