3.30.2013

Դաս 11 - ՏՊԱԳՐՄԱՆ ՓՈՒԼ

Նկար










Ինչպե՞ս կարգավորել բացված փաստաթղթի պարամետրերը


                         Բացել Page Layout  մենյուն,
                         Margins ենթապատուհանում կարելի է կարգավորել փաստաթղթի լուսանցքները,
                         Size ենթապատուհանումչափը
                         Orientation ենթապատուհանում կարելի է ընտրել փաստաթղթի դիրքը (Portrait` փաստաթուղթը ըստ երկարության գրելու համար, Landscape` ըստ լայնության գրելու համար),
                         Սեղմել Ok կոճակը:
               
Ինչպե՞ս տեսնել փաստաթղթի տեսքը տպելուց առաջ

•               Կատարել Print Preview հրամանը,
•              Print Preview ռեժիմից դուրս գալու համար սեղմել Close կոճակը:

Ինչպե՞ս  տպել փաստաթուղթը

•               Կատարել Print հրամանը և տալ անհրաժեշտ պարամետրերը,
•               Սեղմել Ok կոճակը:

3.22.2013

Դաս 10 - ԱՇԽԱՏԱՆՔԸ ՖԱՅԼԵՐԻ ԵՎ ԹՂԹԱՊԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՏ


Ինչպե՞ս ստեղծել թղթապանակ

•          Բացել այն թղթապանակ, որտեղ  ստեղծվելու է նոր թղթապանակը,
•          Կատարել Office Button մենյուի New Folder հրամանը,

•          Ստեղծված թղթապանակին տալ անուն և սեղմել Enter ստեղնը:





Ինչպե՞ս նշել միանգամից մի քանի ֆայլ կամ թղթապանակ

1.        Մկնիկի ձախ կոճակը սեղմած պահել  օբյեկտի վերին ձախ մասում (բայց ոչ օբյեկտի վրա), հայտնվում է ուղղանկյուն: Ուղղանկյունը ձգել այնպես, որ ընդգրկվեն բոլոր անհրաժեշտ ֆայլերը և թղթապանակները, կամ`
2.        Մկնիկի ձախ կոճակով սեղմել խմբի առաջին ֆայլի վրա, այնուհետև սեղմած պահելով Shift ստեղնը, մկնիկի ձախ կոճակով սեղմել վերջին ֆայլի վրա: Արդյունքում կընդգրկվեն բոլոր անհրաժեշտ    ֆայլերը և թղթապանակները:
3.        Եթե ֆայլերը դասավորված են անկանոն, մկնիկի ձախ կոճակը սեղմել նրանցից յուրաքանչյուրի վրա` սեղմած պահելով Ctrl ստեղնը:

Ինչպե՞ս ջնջել թղթապանակը

•          Նշել թղթապանակը,
•          Կատարել կոնտեկստ մենյուի Delete հրամանըԱրդյունքում թղթապանակը հայտնվում է Recycle Bin-ում:

Ինչպե՞ս վերականգնել ջնջված թղթապանակները, որոնք գտնվում են Recycle Bin-ում

•          Բացել Recycle Bin թղթապանակը,
•          Նշել անհրաժեշտ ֆայլերը կամ թղթապանակները,
•          Կատարել File մենյուի Restore հրամանը:

Ինչպե՞ս ջնջել Recycle Bin-ում գտնվող ֆայլերը կամ թղթապանակները

•          Բացել Recycle Bin թղթապանակը,
•          Նշել անհրաժեշտ ֆայլերը կամ թղթապանակները, սեղմել Delete կոճակը:



 Ինչպե՞ս ջնջել Recycle Bin-ի ամբողջ պարունակությունը

•          Բացել Recycle Bin թղթապանակը,
•          Կատարել File մենյուի Empty Recycle Bin հրամանը:

Ինչպե՞ս վերանվանել ֆայլերը կամ թղթապանակները

•          Նշել անհրաժեշտ ֆայլը կամ թղթապանակը,
•          Կատարել  Rename հրամանը, կամ  կատարել կրկնակի click անվան վրա և փոխել ֆայլի անունը:

Ինչպե՞ս պատճենահանել ֆայլը կամ թղթապանակը

•          Նշել անհրաժեշտ ֆայլը կամ թղթապանակը,
•          Կատարել Home մենյուի Copy հրամանը,

•          Բացել այն թղթապանակը, որտեղ տեղադրելու ենք պատճենը,
•          Կատարել  Paste հրամանը:


Ինչպե՞ս տեղափոխել ֆայլը կամ թղթապանակը

•          Նշել անհրաժեշտ ֆայլը կամ թղթապանակը,
•          Կատարել Home մենյուի Cut հրամանը,
•          Բացել այն թղթապանակը, որտեղ տեղադրելու ենք ֆայլը կամ թղթապանակը
•          Կատարել   Paste հրամանը:

Ինչպե՞ս գտնել ֆայլերը կամ թղթապանակները

•          Կատարել Start մենյուի Search (կամ Find) 

•          Search Results պատուհանում ընտրել All Files and Folders,
•          Named պատուհանում գրել այն ֆայլի կամ թղթապանակի անունը, որը հարկավոր է գտնել, ապա Look in պատուհանում գրել կամ նշել այն տիրույթը, որտեղ պետք է փնտրել ֆայլը կամ թղթապանակը:
•          Սեղմել Find Now կոճակը: Արդյունքում կբացվի պատուհան, որտեղ կտեսնենք նաև որոնվող ֆայլը, եթե այն գոյություն ունի: Հակառակ դեպքում կտեսնենք “There are no items to show in this view” հաղորդագրությունը:

Ի՞նչ է Shortcut-ը (պիտակը) և ինչպե՞ս օգտագործել այն

Shortcut-ը փոքրիկ ֆայլ է, որը կարճ ուղեցույց է դեպի հարկավոր ֆայլ կամ թղթապանակ: Մեկ ֆայլը կարող է ունենալ մի քանի Shortcut:
Shortcut կարելի է ստեղծել մի քանի եղանակով.
•          Եթե ֆայլը ծրագրային է, այսինքն ունի .exe կամ .com ընդլայնում, մկնիկի աջ կոճակը սեղմած պահել ֆայլի վրա և այն սահեցնել Desktop-ի վրա:
•          Եթե սովորական ֆայլ է կամ թղթապանակ, ընտրել այն և կատարել File մենյուի Creat Shortcut հրամանը: Այնուհետև մկնիկի ձախ կոճակը սեղմած պահելով ստեղծված ֆայլի կամ թղթապանակի վրա, այն տեղափոխել այնտեղ, որտեղ հարմար է  աշխատել նրա հետ: