Առարկայի բնութագիրը




Տեղեկատվական տեխնոլոգիաների լայն օգտագործումը մարդու գործունեության բոլոր ոլորտներում հասարակության զարգացման հիմնական ցուցանիշներից մեկն է: 90-ն թվականներից սկսած ինտենսիվ զարգացում է ստացել տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված մասնագիտոթյունների լայն սպեկտր: Ներկայում տեղեկատվական տեխնոլոգիաները ընդգրկված են գործնականում բոլոր ընդհանուր և մասնագիտական գիտաճյուղերում, գործիքակազմ են դարձել ուսումնական, գիտական և գործնական գործունեության համար:
Համակարգիչների զարգացումը և նրաց լայն կիրառությունը արտադրությունում, պրոցեսների կառավարման, գիտության, տեխնիկայի, ուսուցման, բժշկության և բազմաթիվ այլ բնագավառներում ներկա ժամանակաշրջանում համարվում է գիտատեխնիկական առաջընթացի հիմնական ուղղություններից և խնդիրներից մեկը:
Այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է պատրաստել ավտոմատացված կառավարման համակարգերի, ցանցային տեխնոլոգիաների, կիրառական ծրագրային ապահովման և այլ մասնագիտացումների բարձր որակի մասնագետներ, որոնք կարող են աշխատել ինչպես մշակողներ, այնպես էլ այդ տեխնիկաների կիրառողներ և շահագործողներ:

Комментариев нет:

Отправить комментарий