2.12.2013

Դաս 7 MS Word - Գրում ենք հայերեն


MS Word –ը գրասենյակի աշխատանքում օգտագործվող MS Office փաթեթի ծրագրերից է:
MS Word –ը գործարկելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
  • մկնիկի ցուցիչը դնել Start մենյուի սեղմակի վրա և բացել մենյուն (սեղմելով մկնիկի ձախ կոճակը)
  • ընտրել programs հրամանը
  • աջ կողմից բացված պատուհանում ընտրել MS Office գրառումը
  • աջ կողմից բացված պատուհանում ընտրել և կատարել MS Word ծրագիրը:

Այս քայլերը օգտագործվում են ցանկացած ծրագիր գործարկելու համար: Ապագայում կտեսնենք, որ ծրագիրը գործարկելու տարբերակները շատ են:
Եվ այսպես, մեր արջև բացած է MS Word-ի պատուհանը: Այստեղ մենք առնչվում ենք առաջին խնդրին` ինչպես ընտրել գրելու լեզուն և տառատեսակը: Եթե գրելու ենք հայերեն, ապա պետք է ապահովել հետևյալը`
  • ստեղնաշարը պետք է դարձնել հայերեն
  • պետք է ընտրել անհրաժեշտ տառատեսակը (անգլերեն - Font, ռուսերեն - Шрифт):

Հայաստանում այդ նպատակով օգտագործում է KDWin ծրագիրը, որի հետ մանրամասն կծանոթանանք: KDWin ծրագիրը  ներկայացված է լինում պատուհանի ներքեվի աջ անկյունում  դրոշակի տեսկով: Եթե դրոշակը չկա, ապա պետք է գործարկել  KDWin ծրագիրը:  Մենք արդեն նշեցինք, թե ինչպես են գործարկում  ցանկացած ծրագիր: Իսկ հիմա տեսնենք, թե ինչպես են ինտրում լեզուն և տառատեսակը: 

Այսօր կսովորենք, թե ինչպես են ընտրում լեզուն և տառատեսակը: Բաց ենք անում KDWin-ի պատուհանը: Այդ պատուհանի ներքևում կա մի դաշտ, որի աջ կողմում եռանկյունի է: Դա նշանակում է, որ այդ դաշտը պարունակում է ցուցակ, որին ծանոթանալու համար պետք է սեղմել եռանկյան վրա: Ցուցակին ամբողջությամբ ծանոթանալու համար օգտագործում ենք սողնակ:

Լեզուն ընտրելու համար պետք է ընտրել համապատասխան դրոշակ: Հայկական դրոշակները գտնվում են ցուցակի վերնամասում: Նրանք չորսն են, և չորսն էլ նախատեսված են հայերենով գրելու համար: Սակայն ամեն մեկը ունի իր օգտագործման պայմանները: Դրանց մասին ավելի ուշ:

Իսկ այսօր կծանոթանանք առաջին դրոշակին`  ARMENIAN PHONETIC UNICODE-ին: Ընտրելով ARMENIAN PHONETIC UNICODEդուք որոշում եք կայացնում հայերեն տառերըմուտքագրել անգլերեն տառերի միջոցովՍակայն դա բավական չէ հայրենովգրելու համարՄեզ պետք է նաև որոշել տառատեսակըԴա արվում է այսպես. բացել Format մենյուն, ընտրել և կատարել Font հրամանըԲացված պատուհանում Font դաշտում ընտրել GHEA Grapalat:

Պետք է ասել, որ թե դրոշակը, թե տառատեսակը ընտրելու եղանակները շատ են, և այն, ինչ մենք սովորեցինք, ամենահասարակը չէ: Բայց հավատացեք իմ փորձին` պետք է սկսել այս տարբերակից:

Փորձենք: Դրոշակը ARMENIAN PHONETIC  UNICODEտառատեսակը GHEA Grapalat, սեխմում ենք անգլեռեն A տառը ստանում ենք հայերեն Աp տառը ստանում ենքհայերեն պ, և ընդամենը 14 տառի տեղ պետք է անգիր անենք:     

Դաս 6 Microsoft Word - ԽՄԲԱԳՐՄԱՆ ՓՈՒԼ


Ինչպե ՞ս փոխել խմբագրման ռեժիմը (տեղադրման կամ փոխարինման)
Սեղմել ստեղնաշարի Insert կոճակը:

Ինչպե ՞ս բառի մեջ ավելացնել բաց թողնված տառը (տեղադրման ռեժիմում)

Կուրսորը տեղադրել բաց թողնված տառի տեղում,
Սեղմել համապատասխան տառը:


 Ինչպե ՞ս ջնջել տառը

Կուրսորը տեղադրել տառից աջ և սեղմել Backspace ստեղնը
կամ`
Կուրսորը տեղադրել տառից ձախ և սեղմել Delete ստեղնը :

Ինչպե ՞ս նշել տեքստի հատվածը

Մկնիկի ձախ կոճակը սեղմած պահելով տեքստի հատվածի սկզբում` մկնիկը սահեցնել այնպես որ ընդգրկվի տեքստի անհրաժեշտ մասը, որից հետո բաց թողնել մկնիկի կոճակը:

Ինչպե ՞ս ջնջել տեքստի հատվածը

 Նշել  տեքստի հատվածը,
 Սեղմել  Delete կամ Backspace ստեղնը:

Ինչպե ՞ս ջնջել ներմուծված նկարը

Մկնիկի ձախ կոճակով սեղմել նկարին,
Սեղմել Delete ստեղնը:

Ինչպե ՞ս տեղափոխել տեքստի հատվածը

Նշել տեքստի հատվածը,
Կատարել Home մենյուի Cut հրամանը,
Կուրսորը դնել այնտեղ, որտեղ  ուզում ենք  տեղադրել տեքստի հատվածը,
Կատարել  Home մենյուի Paste հրամանը:

Ինչպե ՞ս պատճենահանել տեքստի հատվածը

 Նշել տեքստի հատվածը,
 Կատարել Home մենյուի Copy հրամանը,
 Կուրսորը դնել այնտեղ, որտեղ ուզում ենք տեղադրել տեքստի հատվածի կրկնօրինակը,
Կատարել Home մենյուի Paste հրամանը:

Ինչպե ՞ս բաժանել տողը երկու տողի

Կուրսորը տեղադրել բաժանման մասում,
Սեղմել Enter ստեղնը:

Ինչպե ՞ս միացնել երկու տող

1. Կուրսորը տեղադրել առաջին տողի վերջում և սեղմել Delete ստեղնը, կամ
2. Կուրսորը տեղադրել երկրորդ տողի սկզբում և սեղմել Backspace ստեղնը:

Ինչպե ՞ս ավելացնել նոր տող տողի վերևում

Կուրսորը տեղադրել տողի սկզբում,
Սեղմել Enter ստեղնը:

Ինչպե ՞ս ավելացնել դատարկ տող երկու տողերի միջև

Կուրսորը տեղադրել առաջին տողի վերջում  կամ  երկրորդ տողի սկզբում,
Սեղմել Enter ստեղնը:

Դաս 5 Microsoft Word - ՀԱՎԱՔՄԱՆ ՓՈՒԼ


Ինչպե ՞ս կատարել  Microsoft Word ծրագիրը

Բացել Start մենյուն,
Կատարել Programs հրամանը,
Բացված ցուցակում ընտրել Microsoft Office և նրա ցանկից կատարել Microsoft Word ծրագիրը:


Ինչպե ՞ս հավաքել տեքստ որևէ լեզվով.

Մկնիկի ձախ կոճակով բացել KDWin ծրագրի պատուհանը (որը ներկայցված է դրոշակի տեսքով),
Բացված պատուհանում ընտրել անհրաժեշտ լեզուն (օրինակ` Armenian Phonetic Unicode հայերեն գրելու համար,
Home մենյուի  Font դաշտում ընտրել լեզվին համապատասխան տառատեսակը (օրինակ` GHEA Grapalat, կամ Sylfaen),
Հավաքել տեքստը:

Ինչպե ՞ս տեքստի մեջ ներմուծել սիմվոլներ, որոնք չկան ստեղնաշարի վրա

Կատարել Insert մենյուի Symbol հրամանը,
Symbols պատուհանում ընտրել այն Font-ը, որը պարունակում է պահանջվող սիմվոլը,
Բացված ցուցակում մկնիկի ձախ կոճակով նշել պահանջվող սիմվոլը,
Սեղմել Insert կոճակը:

Ինչպե ՞ս ներմուծել նկար

Կատարել Insert մենյուի Pictures->Clip Art հրամանը,
Բացված պատուհանի մեջ ընտրել անհրաժեշտ պատկերը,
Սեղմել Insert կոճակը:

Ինչպե ՞ս ներմուծել գեղարվեստական տեքստ

Կատարել Insert մենյուի Pictures-> WordArt հրամանը,
Բացված պատուհանի մեջ ընտրել տեքստի տեսակը և սեղմել Ok,
Բացված պատուհանի մեջ ընտրել անհրաժեշտ լեզուն, հավաքել տեքստը,
Սեղմել Insert կոճակը:

   
Ինչպե ՞ս պահպանել նոր փաստաթուղթը

Կատարել Office Button մենյուի Save As հրամանը,
Բացված պատուհանի File name վանդակում գրել անուն,
Save in վանդակում ընտրել և բացել այն թղթապանակը, որտեղ պահպանվելու է փաստաթուղթը,
Սեղմել Save կոճակը:

Ինչպե ՞ս պահպանել ընթացիկ փոփոխությունները

Կատարել File մենյուի Save հրամանը:

Ինչպե ՞ս բացել գոյություն ունեցող փաստաթուղթը

Կատարել Office Button մենյուի Open հրամանը,
Բացված պատուհանում Look in դաշտում ստանալ  այն թղթապանակը, որը պարունակում է տվյալ փաստաթուղթը,
Նշել փաստաթուղթը,
Սեղմել Open կոճակը:

Ինչպե ՞ս փակել փաստաթուղթը

Սեղմել Close  կոճակը
Պատասխանել Yes փոփոխությունները պահպանելու համար, հակառակ դեպքում պատասխանել No

Ինչպե ՞ս բացել նոր փաստաթուղթ

Կատարել Office Button մենյուի New հրամանը,
Բացված պատուհանի General գրպանում ընտրել Blank document փաստաթուղթը ,

2.11.2013

Դաս 4 ԱՇԽԱՏԱՆՔԸ ՖԱՅԼԵՐԻ ԵՎ ԹՂԹԱՊԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՏ







Ֆայլեր                  Թղթապանակներ



                                                                                            










Picture of file iconsPicture of folder icons












Ինչպե՞ս ստեղծել թղթապանակ

Բացել այն թղթապանակը, որտեղ  ստեղծվելու է նոր թղթապանակը,
Կատարել File մենյուի New Folder հրամանը,
Ստեղծված թղթապանակին տալ անուն և սեղմել Enter ստեղնը:

Ինչպե ՞ս նշել միանգամից մի քանի ֆայլ կամ թղթապանակ 

1. Մկնիկի ձախ կոճակը սեղմած պահել  օբյեկտի վերին ձախ մասում (բայց ոչ օբյեկտի վրա), հայտնվում է ուղղանկյուն: Ուղղանկյունը ձգել այնպես, որ ընդգրկվեն բոլոր անհրաժեշտ ֆայլերը և թղթապանակները, կամ`
2. Մկնիկի ձախ կոճակով սեղմել խմբի առաջին ֆայլի վրա, այնուհետև սեղմած պահելով Shift ստեղնը, մկնիկի ձախ կոճակով սեղմել վերջին ֆայլի վրա: Արդյունքում կընդգրկվեն բոլոր անհրաժեշտ    ֆայլերը և թղթապանակները: 
3. Եթե ֆայլերը դասավորված են անկանոն, մկնիկի ձախ կոճակը սեղմել նրանցից յուրաքանչյուրի վրա` սեղմած պահելով Ctrl ստեղնը:

Ինչպե ՞ս ջնջել թղթապանակը
Նշել թղթապանակը, 
Կատարել File մենյուի Delete հրամանը:  Արդյունքում թղթապանակը հայտնվում է Recycle Bin-ում:

Ինչպե ՞ս վերական•նել ջնջված թղթապանակները, որոնք գտնվում են Recycle Bin-ում 

Բացել Recycle Bin թղթապանակը, 
Նշել անհրաժեշտ ֆայլերը կամ թղթապանակները,
Կատարել File մենյուի Restore հրամանը:

Ինչպե ՞ս ջնջել Recycle Bin-ում գտնվող ֆայլերը կամ թղթապանակները

Բացել Recycle Bin թղթապանակը,
Նշել անհրաժեշտ ֆայլերը կամ թղթապանակները, սեղմել Delete կոճակը:

Ինչպե ՞ս ջնջել Recycle Bin-ի ամբողջ պարունակությունը

Բացել Recycle Bin թղթապանակը,
Կատարել File մենյուի Empty Recycle Bin հրամանը:

Ինչպե ՞ս վերանվանել ֆայլերը կամ թղթապանակները

Նշել անհրաժեշտ ֆայլը կամ թղթապանակը,
Կատարել File մենյուի Rename հրամանը,
Կատարել կրկնակի click անվան վրա և փոխել ֆայլի անունը:

Ինչպե ՞ս պատճենահանել ֆայլը կամ թղթապանակը 

Նշել անհրաժեշտ ֆայլը կամ թղթապանակը, 
Կատարել Edit մենյուի Copy հրամանը,
Բացել այն թղթապանակը, որտեղ տեղադրելու ենք պատճենը,
Կատարել Edit մենյուի Paste հրամանը:

Ինչպե ՞ս տեղափոխել ֆայլը կամ թղթապանակը 

Նշել անհրաժեշտ ֆայլը կամ թղթապանակը, 
Կատարել Edit մենյուի Cut հրամանը,
Բացել այն թղթապանակը, որտեղ տեղադրելու ենք ֆայլը կամ թղթապանակը, 
Կատարել Edit մենյուում  Paste հրամանը:

Ինչպե ՞ս գտնել ֆայլերը կամ թղթապանակները

Կատարել Start մենյուի Search (կամ Find) Files and Folders հրամանը, 
Search Results պատուհանում ընտրել All Files and Folders,
Named պատուհանում գրել այն ֆայլի կամ թղթապանակի անունը, որը հարկավոր է •տնել, ապա Look in պատուհանում գրել կամ նշել այն տիրույթը, որտեղ պետք է փնտրել ֆայլը կամ թղթապանակը:
Սեղմել Find Now կոճակը: Արդյունքում կբացվի պատուհան, որտեղ կտեսնենք նաև որոնվող ֆայլը, եթե այն գոյություն ունի: Հակառակ դեպքում կտեսնենք “There are no items to show in this view” հաղորդագրությունը:


Ի՞նչ է Shortcut-ը (պիտակը) և ինչպե՞ս օգտագործել այն

Shortcut-ը փոքրիկ ֆայլ է, որը կարճ ուղեցույց է դեպի հարկավոր ֆայլ կամ թղթապանակ: Մեկ ֆայլը կարող է ունենալ մի քանի Shortcut:
Shortcut կարելի է ստեղծել մի քանի եղանակով.

Եթե ֆայլը ծրագրային է, այսինքն ունի .exe կամ .com ընդլայնում, մկնիկի աջ կոճակը սեղմած պահել ֆայլի վրա և այն սահեցնել Desktop-ի վրա:
Եթե սովորական ֆայլ է կամ թղթապանակ, ընտրել այն և կատարել File մենյուի Creat Shortcut հրամանը: Այնուհետև մկնիկի ձախ կոճակը սեղմած պահելով ստեղծված ֆայլի կամ թղթապանակի վրա, այն տեղափոխել այնտեղ, որտեղ հարմար է ա

Դաս 3 WINDOWS


                                                                              
  
Համակարգչի բեռնավորվելուց հետո  էկրանին հայտնվում է աշխատանքային սեղանը` Desktop-ը, որտեղ սովորաբար տեղադրվում են առաջին անհրաժեշտության թղթապանակները:    Desktop-ի ներքևի մասում տեղադրված է խնդիրների պանելը` Taskbar-ը(կարմիր սլաք), որի ձախ կողմում գտնվում է Start մենյուն(սև սլաք): Start մենյուն պարունակում է Windows-ի հիմնական հրամանները: Մենյուն բացելու համար կարելի է մկնիկի ձախ կոճակով կատարել click նրա վրա:

ՊԱՏՈՒՀԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ (Window)


Ֆայլի կամ թղթապանակի բացման արդյունքում առաջանում է պատուհան:
Պատուհանի վերին հատվածի ձախ անկյունում գրվում է պատուհանի անունը, իսկ աջ մասում կա երեք կոճակ.

 (minimize - պատուհանը փոքրացնում է և տեղադրում խնդիրների պանելի   (Taskbar) վրա)
 (maxsimize - (պատուհանը բացում է ամբողջ էկրանի չափով):
            
 close - (պատուհանը փակվում է ):

 restore - (պատուհանը բերում է օգտատերի չափի):
 Պատուհանի վերին հատվածի տակ գտնվում է  Menu-ի տողը (File, Edit և այլն): Մենյուները պարունակում են հրամաններ: Մենյուի հետ աշխատելու համար անհրաժեշտ է բացել այն: Մենյուների տողի տակ գտնվում է գործիքների պանելը, որը պարունակում է մենյուներում հաճախ գործածվող հրամանների կոճակները: 



Office Button մենյուն open, save և print հրամանների համար

Դաս 2 Ի՞ՆՉ Է ՖԱՅԼԸ ԵՎ ԹՂԹԱՊԱՆԱԿԸ

                                                                                                                   

Ֆայլը երկարատև հիշողության որևէ սարքի վրա ստեղծված էլեկտրոնային գրառում է` հավաքածու, որի հետ աշխատում է օպերացիոն համակարգը: Ֆայլն ունի անվանում և ընդլայնում` (օրինակ` Text.doc):
Ընդլայնումը ցույց է տալիս ֆայլի տեսակը կամ այլ կերպ ասած` նրա ստեղծելու նպատակը: Ֆայլի անվանումը կարող է պարունակել մինչև 255 սիմվոլ` տառեր, թվանշաններ, բացառությամբ` \, /, :, *, “”, ?, <, >, ! նիշերի:
Ֆայլը կարելի է նշել, բացել( կամ կատարել):
Ֆայլը նշելու համար մկնիկի ձախ կոճակով մեկ անգամ սեղմել (click) թղթապանակի վրա: Ֆայլը բացելու կամ կատարելու համար կարելի է մկնիկի սլաքը տեղադրել թղթապանակի վրա և կատարել կրկնակի սեղմում մկնիկի ձախ կոճակի վրա (կրկնակի click):     
Թղթապանակը տարածք է երկարատև հիշողության որևէ սարքի վրա, որը պարունակում է տարբեր ֆայլեր կամ ևս թղթապանակներ:
 Երկարատև հիշողության սարքերը նույնպես իրենցից ներկայացնում են թղթապանակներ: Թղթապանակի անունը գրվում է ֆայլի անվանման նման: Օրինակ` կոշտ սկավառակը և ճկուն սկավառակը համապատասխանաբար հիմնականում անվանում են` C: և A::
Թղթապանակը կարելի է նշել կամ բացել:
Թղթապանակը նշելու համար մկնիկի ձախ կոճակով մեկ անգամ սեղմել (click) թղթապանակի վրա: Թղթապանակը բացելու համար կարելի է մկնիկի սլաքը տեղադրել թղթապանակի վրա և կատարել կրկնակի սեղմում մկնիկի ձախ կոճակի վրա (կրկնակի click):      



Դսա 1 ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ: ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ


                                ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԻ ՀԵՏ



Համակարգիչը ստեղծված է տեղեկատվություն պահպանելու, մշակելու և պահանջվող տեսքով արտաբերելու համար:
Համակարգչի հիմնական սարքերն են `

  • համակարգչային բլոկ
  • մոնիտոր
  • ստեղնաշար (keyboard):


Ցանկության դեպքում այս նվազագույն կառուցվածքը կարելի է ընդարձակել լրացուցիչ սարքերով, որոնք համակարգչային բլոկին միացնում  են հատուկ բնիկների միջոցով (իհարկե համապատասխան գործարկվող ծրագրերի ուղեկցությամբ): 
Տեղեկատվությունը համակարգչում ներկայացվում է թվային տեսքով` 2-ական համակարգումՏեղեկատվության նվազագույն միավորն անվանում են Bit (բիթ), որը կարող է ընդունել 0 կամ 1 արժեք:
8Bit = 1Byte: Մեկ Byte–ով կարելի է ներկայացնել ցանկացած սիմվոլ` տառ, թվանշան կամ որևէ այլ նիշ:  B-Byte

1024 B =1 KB
K-Կիլո(103) 
1024 KB =1 MB 
M-Մեգա(106)

1024 MB =1 GB 
G-Գիգա(109)


         

Համակարգչային բլոկը ունի է երեք տիպի հիշողություն:
  • մշտական
  • օպերատիվ
  • երկարատև ( CD, ճկուն սկավառակ, կոշտ սկավառակ, ֆլեշ և այլն):
        Մշտական հիշողությունը նախատեսված է համակարգչին միացված ներքին և արտաքին սարքերի, ինչպես նաև օպերատիվ հիշողության աշխատունակության ստուգման համար և ապահովում է օպերացիոն համակարգի ճանաչումն ու նրա բեռնավորումը օպերատիվ հիշողության մեջ:
 Երկարատև հիշողության սարքերը նախատեսված են տեղեկատվության երկարաժամկետ պահպանման համար. տվյալներն այնտեղ պահպանվում են մինչև օգտագործողի կողմից դրանց փոփոխելը կամ ջնջելը:
  Օպերատիվ հիշողությունն այնպիսի հիշողություն է, որն զբաղեցվում է ժամանակի տվյալ պահին գործարկվող ծրագրերի և տվյալների կողմից: Ծրագրից դուրս գալուց կամ մեքենայի վերագործարկումից հետո վերոհիշյալ տվյալներն այնտեղ չեն պահպանվում` ի տարբերություն երկարատև հիշող սարքերի: