2.11.2013

Դաս 2 Ի՞ՆՉ Է ՖԱՅԼԸ ԵՎ ԹՂԹԱՊԱՆԱԿԸ

                                                                                                                   

Ֆայլը երկարատև հիշողության որևէ սարքի վրա ստեղծված էլեկտրոնային գրառում է` հավաքածու, որի հետ աշխատում է օպերացիոն համակարգը: Ֆայլն ունի անվանում և ընդլայնում` (օրինակ` Text.doc):
Ընդլայնումը ցույց է տալիս ֆայլի տեսակը կամ այլ կերպ ասած` նրա ստեղծելու նպատակը: Ֆայլի անվանումը կարող է պարունակել մինչև 255 սիմվոլ` տառեր, թվանշաններ, բացառությամբ` \, /, :, *, “”, ?, <, >, ! նիշերի:
Ֆայլը կարելի է նշել, բացել( կամ կատարել):
Ֆայլը նշելու համար մկնիկի ձախ կոճակով մեկ անգամ սեղմել (click) թղթապանակի վրա: Ֆայլը բացելու կամ կատարելու համար կարելի է մկնիկի սլաքը տեղադրել թղթապանակի վրա և կատարել կրկնակի սեղմում մկնիկի ձախ կոճակի վրա (կրկնակի click):     
Թղթապանակը տարածք է երկարատև հիշողության որևէ սարքի վրա, որը պարունակում է տարբեր ֆայլեր կամ ևս թղթապանակներ:
 Երկարատև հիշողության սարքերը նույնպես իրենցից ներկայացնում են թղթապանակներ: Թղթապանակի անունը գրվում է ֆայլի անվանման նման: Օրինակ` կոշտ սկավառակը և ճկուն սկավառակը համապատասխանաբար հիմնականում անվանում են` C: և A::
Թղթապանակը կարելի է նշել կամ բացել:
Թղթապանակը նշելու համար մկնիկի ձախ կոճակով մեկ անգամ սեղմել (click) թղթապանակի վրա: Թղթապանակը բացելու համար կարելի է մկնիկի սլաքը տեղադրել թղթապանակի վրա և կատարել կրկնակի սեղմում մկնիկի ձախ կոճակի վրա (կրկնակի click):      



Комментариев нет:

Отправить комментарий