2.12.2013

Դաս 5 Microsoft Word - ՀԱՎԱՔՄԱՆ ՓՈՒԼ


Ինչպե ՞ս կատարել  Microsoft Word ծրագիրը

Բացել Start մենյուն,
Կատարել Programs հրամանը,
Բացված ցուցակում ընտրել Microsoft Office և նրա ցանկից կատարել Microsoft Word ծրագիրը:


Ինչպե ՞ս հավաքել տեքստ որևէ լեզվով.

Մկնիկի ձախ կոճակով բացել KDWin ծրագրի պատուհանը (որը ներկայցված է դրոշակի տեսքով),
Բացված պատուհանում ընտրել անհրաժեշտ լեզուն (օրինակ` Armenian Phonetic Unicode հայերեն գրելու համար,
Home մենյուի  Font դաշտում ընտրել լեզվին համապատասխան տառատեսակը (օրինակ` GHEA Grapalat, կամ Sylfaen),
Հավաքել տեքստը:

Ինչպե ՞ս տեքստի մեջ ներմուծել սիմվոլներ, որոնք չկան ստեղնաշարի վրա

Կատարել Insert մենյուի Symbol հրամանը,
Symbols պատուհանում ընտրել այն Font-ը, որը պարունակում է պահանջվող սիմվոլը,
Բացված ցուցակում մկնիկի ձախ կոճակով նշել պահանջվող սիմվոլը,
Սեղմել Insert կոճակը:

Ինչպե ՞ս ներմուծել նկար

Կատարել Insert մենյուի Pictures->Clip Art հրամանը,
Բացված պատուհանի մեջ ընտրել անհրաժեշտ պատկերը,
Սեղմել Insert կոճակը:

Ինչպե ՞ս ներմուծել գեղարվեստական տեքստ

Կատարել Insert մենյուի Pictures-> WordArt հրամանը,
Բացված պատուհանի մեջ ընտրել տեքստի տեսակը և սեղմել Ok,
Բացված պատուհանի մեջ ընտրել անհրաժեշտ լեզուն, հավաքել տեքստը,
Սեղմել Insert կոճակը:

   
Ինչպե ՞ս պահպանել նոր փաստաթուղթը

Կատարել Office Button մենյուի Save As հրամանը,
Բացված պատուհանի File name վանդակում գրել անուն,
Save in վանդակում ընտրել և բացել այն թղթապանակը, որտեղ պահպանվելու է փաստաթուղթը,
Սեղմել Save կոճակը:

Ինչպե ՞ս պահպանել ընթացիկ փոփոխությունները

Կատարել File մենյուի Save հրամանը:

Ինչպե ՞ս բացել գոյություն ունեցող փաստաթուղթը

Կատարել Office Button մենյուի Open հրամանը,
Բացված պատուհանում Look in դաշտում ստանալ  այն թղթապանակը, որը պարունակում է տվյալ փաստաթուղթը,
Նշել փաստաթուղթը,
Սեղմել Open կոճակը:

Ինչպե ՞ս փակել փաստաթուղթը

Սեղմել Close  կոճակը
Պատասխանել Yes փոփոխությունները պահպանելու համար, հակառակ դեպքում պատասխանել No

Ինչպե ՞ս բացել նոր փաստաթուղթ

Կատարել Office Button մենյուի New հրամանը,
Բացված պատուհանի General գրպանում ընտրել Blank document փաստաթուղթը ,

Комментариев нет:

Отправить комментарий