9.11.2015
4.01.2013
3.30.2013
Դաս 11 - ՏՊԱԳՐՄԱՆ ՓՈՒԼ
Նկար |
Ինչպե՞ս կարգավորել բացված փաստաթղթի պարամետրերը
•
Բացել Page Layout մենյուն,
•
Margins
ենթապատուհանում
կարելի
է
կարգավորել փաստաթղթի լուսանցքները,
•
Size ենթապատուհանում
– չափը
•
Orientation ենթապատուհանում կարելի է ընտրել փաստաթղթի դիրքը (Portrait` փաստաթուղթը ըստ երկարության գրելու համար, Landscape` ըստ լայնության գրելու համար),
•
Սեղմել Ok կոճակը:
Ինչպե՞ս տեսնել փաստաթղթի տեսքը տպելուց առաջ
• Կատարել Print Preview հրամանը,
• Print Preview ռեժիմից դուրս
գալու համար
սեղմել
Close կոճակը:
Ինչպե՞ս տպել փաստաթուղթը
• Կատարել Print հրամանը և տալ անհրաժեշտ պարամետրերը,
• Սեղմել Ok կոճակը:
3.22.2013
Դաս 10 - ԱՇԽԱՏԱՆՔԸ ՖԱՅԼԵՐԻ ԵՎ ԹՂԹԱՊԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՏ
Ինչպե՞ս ստեղծել թղթապանակ
• Բացել այն թղթապանակ, որտեղ
ստեղծվելու է նոր թղթապանակը,
• Կատարել Office Button մենյուի New
Folder հրամանը,
• Ստեղծված թղթապանակին տալ անուն և սեղմել Enter ստեղնը:
Ինչպե՞ս նշել միանգամից մի քանի ֆայլ կամ թղթապանակ
1. Մկնիկի ձախ կոճակը սեղմած պահել
օբյեկտի վերին ձախ մասում (բայց ոչ օբյեկտի վրա), հայտնվում է ուղղանկյուն: Ուղղանկյունը ձգել այնպես, որ ընդգրկվեն բոլոր անհրաժեշտ ֆայլերը և թղթապանակները, կամ`
2. Մկնիկի ձախ կոճակով սեղմել խմբի առաջին ֆայլի վրա, այնուհետև սեղմած պահելով Shift ստեղնը, մկնիկի ձախ կոճակով սեղմել վերջին ֆայլի վրա: Արդյունքում կընդգրկվեն բոլոր անհրաժեշտ
ֆայլերը և թղթապանակները:
3. Եթե ֆայլերը դասավորված են անկանոն, մկնիկի ձախ կոճակը սեղմել նրանցից յուրաքանչյուրի վրա` սեղմած պահելով Ctrl ստեղնը:
Ինչպե՞ս ջնջել թղթապանակը
• Նշել թղթապանակը,
• Կատարել կոնտեկստ մենյուի Delete հրամանը: Արդյունքում թղթապանակը հայտնվում է Recycle Bin-ում:
Ինչպե՞ս վերականգնել ջնջված թղթապանակները, որոնք գտնվում են Recycle Bin-ում
• Բացել Recycle Bin թղթապանակը,
• Նշել անհրաժեշտ ֆայլերը կամ թղթապանակները,
• Կատարել File մենյուի Restore
հրամանը:
Ինչպե՞ս ջնջել Recycle Bin-ում գտնվող ֆայլերը կամ թղթապանակները
• Բացել Recycle Bin թղթապանակը,
• Նշել անհրաժեշտ ֆայլերը կամ թղթապանակները, սեղմել Delete կոճակը:
Ինչպե՞ս ջնջել Recycle Bin-ի ամբողջ պարունակությունը
• Բացել Recycle Bin թղթապանակը,
• Կատարել File մենյուի Empty
Recycle Bin հրամանը:
Ինչպե՞ս վերանվանել ֆայլերը կամ թղթապանակները
• Նշել անհրաժեշտ ֆայլը կամ թղթապանակը,
• Կատարել Rename հրամանը, կամ կատարել կրկնակի click անվան վրա և փոխել ֆայլի անունը:
Ինչպե՞ս պատճենահանել ֆայլը կամ թղթապանակը
• Նշել անհրաժեշտ ֆայլը կամ թղթապանակը,
• Կատարել Home մենյուի Copy հրամանը,
• Բացել այն թղթապանակը, որտեղ տեղադրելու ենք պատճենը,
• Կատարել Paste հրամանը:
Ինչպե՞ս տեղափոխել ֆայլը կամ թղթապանակը
• Նշել անհրաժեշտ ֆայլը կամ թղթապանակը,
• Կատարել Home մենյուի Cut հրամանը,
• Բացել այն թղթապանակը, որտեղ տեղադրելու ենք ֆայլը կամ թղթապանակը,
Ինչպե՞ս գտնել ֆայլերը կամ թղթապանակները
• Կատարել Start մենյուի Search
(կամ Find)
• Search Results պատուհանում ընտրել All Files and Folders,
• Named պատուհանում գրել այն ֆայլի կամ թղթապանակի անունը, որը հարկավոր է գտնել, ապա Look in պատուհանում գրել կամ նշել այն տիրույթը, որտեղ պետք է փնտրել ֆայլը կամ թղթապանակը:
• Սեղմել Find Now կոճակը: Արդյունքում կբացվի պատուհան, որտեղ կտեսնենք նաև որոնվող ֆայլը, եթե այն գոյություն ունի: Հակառակ դեպքում կտեսնենք “There are no items to show in this
view” հաղորդագրությունը:
Ի՞նչ է Shortcut-ը (պիտակը) և ինչպե՞ս օգտագործել այն
Shortcut-ը փոքրիկ ֆայլ է, որը կարճ ուղեցույց է դեպի հարկավոր ֆայլ կամ թղթապանակ: Մեկ ֆայլը կարող է ունենալ մի քանի Shortcut:
Shortcut կարելի է ստեղծել մի քանի եղանակով.
• Եթե ֆայլը ծրագրային է, այսինքն ունի .exe կամ .com ընդլայնում, մկնիկի աջ կոճակը սեղմած պահել ֆայլի վրա և այն սահեցնել Desktop-ի վրա:
• Եթե սովորական ֆայլ է կամ թղթապանակ, ընտրել այն և կատարել File մենյուի Creat
Shortcut հրամանը: Այնուհետև մկնիկի ձախ կոճակը սեղմած պահելով ստեղծված ֆայլի կամ թղթապանակի վրա, այն տեղափոխել այնտեղ, որտեղ հարմար է աշխատել նրա հետ:
Подписаться на:
Сообщения (Atom)