2.11.2013

Դաս 3 WINDOWS


                                                                              
  
Համակարգչի բեռնավորվելուց հետո  էկրանին հայտնվում է աշխատանքային սեղանը` Desktop-ը, որտեղ սովորաբար տեղադրվում են առաջին անհրաժեշտության թղթապանակները:    Desktop-ի ներքևի մասում տեղադրված է խնդիրների պանելը` Taskbar-ը(կարմիր սլաք), որի ձախ կողմում գտնվում է Start մենյուն(սև սլաք): Start մենյուն պարունակում է Windows-ի հիմնական հրամանները: Մենյուն բացելու համար կարելի է մկնիկի ձախ կոճակով կատարել click նրա վրա:

ՊԱՏՈՒՀԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ (Window)


Ֆայլի կամ թղթապանակի բացման արդյունքում առաջանում է պատուհան:
Պատուհանի վերին հատվածի ձախ անկյունում գրվում է պատուհանի անունը, իսկ աջ մասում կա երեք կոճակ.

 (minimize - պատուհանը փոքրացնում է և տեղադրում խնդիրների պանելի   (Taskbar) վրա)
 (maxsimize - (պատուհանը բացում է ամբողջ էկրանի չափով):
            
 close - (պատուհանը փակվում է ):

 restore - (պատուհանը բերում է օգտատերի չափի):
 Պատուհանի վերին հատվածի տակ գտնվում է  Menu-ի տողը (File, Edit և այլն): Մենյուները պարունակում են հրամաններ: Մենյուի հետ աշխատելու համար անհրաժեշտ է բացել այն: Մենյուների տողի տակ գտնվում է գործիքների պանելը, որը պարունակում է մենյուներում հաճախ գործածվող հրամանների կոճակները: 



Office Button մենյուն open, save և print հրամանների համար

Комментариев нет:

Отправить комментарий