3.21.2013

Դաս 8 MS Word - ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼ


Ինչպե՞ս ձևավորել տեքստի հատվածը



•          Նշել տեքստի հատվածը,
•          Կատարել Home  մենյուի Font հրամանը (Ctrl+D), դա նշանակում է՝ միաժամանակ սեղմել ստեղնաշարի Ctrl և D ստեղները

Բացված պատուհանի Font գրպանից կարելի է ընտրել նշվածի համար նոր տառատեսակ, Size գրպանից` տառերի չափսը, Font Style գրպանիցտառերի ձևը (Regular- սովորական, Italic- շեղ, Bold- մուգ), Color գրպանիցտառերի գույնը,
•          Underline style գրպանից` ընդգծման ձևը, իսկ Underline  Color գրպանից՝ ընդգծման  գույնը:
•          Սեղմել Ok կոճակը:







    

Ինչպե՞ս ձևավորել պարբերությունները

Ինչպե՞ս ձևավորել պարբերությունները

•          Նշել պարբերությունը,
•          Կատարել Home  մենյուի Paragraph հրամանը ,


•          Բացված պատուհանի Special ցուցակից ընտրել First Line հրամանը,
•          Alignment վանդակում ընտրել համապատասխանաբար` Left (հավասարությունը ձախից), Right (հավասարությունը աջից), Centered (հավասարությունը կենտրոնից) կամ` Justify (հավասարությունը աջից և ձախից), Line Spacing ցուցակից ընտրել տողերի միջև եղած հեռավորությունը,
•          Սեղմել Ok կոճակը:

Ինչպե՞ս համարակալել տողերը (ստեղծել ցուցակ)

•          Նշել այն տողերը , որոնք պետք է համարակալել,
•          Կատարել Home  մենյուի Bullets and Numbering հրամանը,



•          Բացված պատուհանի Numbered կամ Bulleted գրպաններից ընտրել համարակալման տեսակը,
•          Սեղմել Ok:






Ինչպե՞ս շրջանակել տեքստի հատվածը, պարբերությունը

•          Նշել տեքստը,
•          Կատարել Home  մենյուի Borders and Shading հրամանը,



•          Բացված պատուհանի Setting գրպանից ընտրել շրջանակման ձևը, Style գրպանից - գծի տեսակը, Color գրպանից - գծի գույնը և Width գրպանից հաստությունը:  Apply to դաշտում           ընտրել Text `տեքստի հատվածը շրջանակելու համար կամ Paragraph` տեքստը պարունակող պարբերությունը շրջանակելու համար,
•          Սեղմել Ok կոճակը:






Ինչպե՞ս շրջանակել էջերը

•          Կատարել Home  մենյուի Borders and Shading հրամանը,
•          Բացված պատուհանի Page Borders գրպանից ընտրել շրջանակման ձևը, գծի տեսակը, գծի գույնը և հաստությունը կամ Art ցուցակից ընտրել որևէ պատկեր,
•          Սեղմել Ok կոճակը:


Ինչպե՞ս համարակալել էջերը

•          Կատարել Insert մենյուի Page Numbers հրամանը,
•          Բացված պատուհանի  ցուցակներից ընտրել համարակալման ցանկալի տարբերակը,
•          Սեղմել Ok կոճակը :










Комментариев нет:

Отправить комментарий